Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ:
Նախորդ տարի բրազիլացին «Արքայական ակումբին» օգնել էր հաղթել Իսպանիայի գավաթի խաղարկությունում ու աշխարհի ակումբային առաջնությունում:
«Այս մրցանակը շատ կարևոր է ինձ համար, քանի որ ամեն օր քրտնաջան աշխատում եմ ու փորձում եմ օգնել թիմիս»,- ասել է Վինին մրցանակաբաշխությունից հետո:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա աստղը մադրիդյան գրանդի կազմում անցկացրած 23 խաղում խփել է 12 գոլ ու կատարել 7 ասիստ:
Fanat, Realmadrid.am