Հալանդի տրանսֆերային դրաման մոտենում է ավարտին. նորվեգացի հարձակվողն ընտրել է «Մանչեսթեր Սիթին»։
Իր որոշման մասին նա կհայտնի ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո, որի արդյունքում «քաղաքայինները» կարող են չեմպիոնական տիտղոս նվաճել։
«Ռեալը» երկար ու համբերատար կերպով բանակցություններ է վարել 21-ամյա հարձակվողի տրանսֆերի համար, սակայն Հալանդի բարձր ֆինանսական պահանջները ի վերջո Մադրիդ տեղափոխվելու խոչընդոտ հանդիսացան։
«Սերուցքայինների» ղեկավարությունը, տեսնելով ու քննարկելով բոլոր դետալները, եկել է այն եզրակացության, որ Հալանդը ակումբի համար լավագույն տարբերակը չէ։ «Ռեալը» վաղուց է կատարել իր ընտրությունը և այդ ընտրության անունը Մբապե է։