Իսպանական MARCA-ի փոխանցմամբ, Դանի Կարվախալը լիովին ապաքինվել է և պատրաստ կլինի «Վիլյառեալի» դեմ հանդիպմանը, որը կկայանա առաջիկա հանգստյան օրերին։
Նախապես նշվում էր, որ իսպանացի պաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 10 շաբաթ։
Սակայն ֆուտբոլիստը նախատեսվածից ավելի շուտ է ապաքինվել և նշել է, որ իրեն լավ է զգում ու պատրաստ է խաղադաշտ վերադառնալ։
Նաչո Ֆերնանդեսը նույնպես մարզվել է ընդհանուր խմբում, իսկ ահա Ֆերլան Մենդիի մոտ մկանային խնդիրներ են եղել և նրա մասնակցությունը առաջիկա խաղին հարցականի տակ է։
Los Merengues, Realmadrid.am