«Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղի ավելացրած ժամանակում Կարիմ Բենզեման վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք։
Այդ պահի դրությամբ «Սերուցքայինները» Ռոդրիգոյի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթում էին մրցակցին։ Կարիմը հարցրել է Ռոդրիգոյին, թե արդյո՞ք նա ցանկանում է իրացնել 11 մետրանոցը։
Ֆրանսիացին ցանկացել է, որ իր երիտասարդ խաղընկերը դառնա հեթ-տրիկի հեղինակ։
Սակայն ի վերջո հենց Բենզեման մոտեցավ գնդակին և հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը, և այդ գոլի շնորհիվ «Ռեալը» նվաճեց եզրափակչի ուղեգիր։
Los Merengues, Realmadrid.am