Իտալական Tuttosport-ը ներկայացրել է Golden Boy 2020-ի հավակնորդների ցուցակը։ Ամենամյա մրցանակը շնորհվում է մրցաշրջանի ընթացքում իրեն լավագույնս դրսևորած երիտասարդ ֆուտբոլիստին։ 20 ֆուտբոլիստներից բաղկացած այդ ցուցակում տեղ են գտել նաև Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ՝ Ռոդրիգոն և Վինիսիուսը։
Ընդհանուր ցուցակը.
Վինիսիուս, Ռոդրիգո - «Ռեալ Մադրիդ», Ջեյդոն Սանչո, Էրլինգ Հոլանդ - «Բորուսիա Դորտմունդ», Դոմինիկ Սոբոսլայի «Զալզբուրգ», Սանդրո Տոնալի «Միլան», Ֆերան Տորես, Ֆիլ Ֆոդեն - «Մանչեսթեր Սիթի», Էդուարդո Կամավինգա - «Ռեն», Միտչել Բակեր «ՊՍԺ», Ջոնաթան Դևիդ - «Լիլ», Ալֆոնսո Դևիս - «Բավարիա», Սերժինիո Դեստ, Անսու Ֆատի - «Բարսելոնա», Ֆաբիու Սիլվա - «Վուլվերհեմպթոն», Ռայան Գրավենբերխ - «Այաքս», Մեյսոն Գրինվուդ - «Մանչեսթեր Յունայթեդ», Հադսոն-Օդոի - «Չելսի», Դեյան Կուլուշևսկի - «Յուվենթուս», Բուկայո Սակա - «Արսենալ»։
Հաղթողին կորոշեն հայտնի լրատվական կայքերի լրագրողները։ Նախորդ տարի մրցանակին արժանացել է Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Ժոաու Ֆելիշը։
Los Merengues, Realmadrid.am