«Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը 600-րդն էր Կարիմ Բենզեմայի համար Մադրիդի «Ռեալի» կազմում։
34-ամյա ֆուտբոլիստը այդ խաղում կարողացավ դառնալ դուբլի հեղինակ՝ պահպանելով թիմի շանսերը եզրափակիչ դուրս գալու համար։
Անցկացրած խաղերի քանակով Կարիմը հավասարվեց ակումբի լեգենդ Պակո Խենտոյին, ով «Ռեալի» կազմում հանդես է եկել 1953-71 թվականների ընթացքում։
Այս ցուցանիշով Բենզեմային գերազանցում են Հիերոն (601 հանդիպում), Սանտիլյանան (645), Ռամոսը (671), Մանոլո Սանչիսը (710), Իկեր Կասիլիասը (725) և Ռաուլը (741)։
«Ռեալի» կազմում անցկացրած 600 խաղերում Կարիմը դարձել է 320 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am