«Ռեալի» ռմբարկու Կարիմ Բենզեման անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպմանը:
«Պարտությունը միշտ էլ վատ է, սակայն գլխավորն այն է, որ երբեք վայր չենք դնում զենքները: Հիմա պետք է խաղանք «Սանտիագո Բեռնաբեուում», որտեղ, ինչպես երբեք, պետք են մեր երկրպագուները: Պատրաստվում ենք հերթական մոգական երեկոյին:
«Պանենկայի» մասին.
«Միշտ ուղեղումս եմ պահում այն միտքը, որ նշակետից երբեք չես վրիպի, երբ դու չհարվածես: Սա մտքի խաղ է, և քանի որ ինքս ինձ վրա շատ վստահ եմ, նման որոշումները հաջող են ստացվում»,- ֆրանսիցու խոսքը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Fanat, Realmadrid.am