«Սելտայի» դեմ խաղի հերոսներից մեկը Միգել Գուտիրերսն էր, ով այդ խաղում հայտնվել էր մեկնարկային կազմում։ Երիտասարդ ֆուտբոլիստը դարձավ գոլային փոխանցման հեղինակ և բավական լավ տպավորություն թողեց։ Երկրպագուները դա գնահատեցին բուռն ծափահարություններով։
Խաղից հետո Գուտիերեսը կիսվել է իր տպավորություններով։
«Երբ փոքր տարիքում հայտնվում ես «Ռեալում», երազում ես հիմնական թիմի կազմում «Սանտիագո Բեռնաբեուում» խաղալու մասին։ Խաղի սկիզբը այնքան էլ հաջող չէր մեզ համար, սակայն մենք կարողացանք հավաքվել ու հիանալի երկրորդ կես անցկացնել։ Շնորհակալ եմ այն երկրպագուներին, ովքեր ողջ խաղի ընթացքում աջակցեցին մեզ։ Նման հանդիպումը այլ ելք ունենալ չէր կարող». նշել է Գուտիերեսը։
Հիշեցնենք, որ Մենդիի և Ալաբայի բացակայության պայմաններում Անչելոտին ձախ եզրային պաշտպանի դիրքում երկու տարբերակ ուներ՝ Մարսելոն և Գուտիերեսը, և իտալացի մասնագետի ընտրությունը կանգ առավ երիտասարդ ֆուտբոլիստի վրա։
Los Merengues, Realmadrid.am