«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ապաքինվել է կորոնավիրուսից և ուղևորվել Լոնդոն: Այս մասին հաղորդում է El Chiringuito TV-ն:
Իտալացին կարող է ղեկավարել թիմը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Չելսիի» դեմ խաղում:
Հիշեցնենք, որ Անչելոտին կորոնավիրուսով վարակվել էր մարտի վերջին և այդ պատճառով բաց էր թողել «Սելտայի» հետ հանդիպումը:
«Չելսի» - «Ռեալ» խաղը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am