«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը փոխել է խաղահամարը:
Ինչպես հաղորդում է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը, նոր մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալու 18 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ 2013թ. սկսած ուելսցին «Ռեալում» հանդես է եկել 11 համարի ներքո:
Նախորդ մրցաշրջանը Բեյլն անցկացրել է «Տոտենհեմում», խաղալով 9 համարով, ու ԱՊԼ-ի 20 խաղում դարձել 11 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am