ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղից առաջ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հանդես է եկել նախախաղային մամուլի ասուլիսով։
Խաղի մասին
«Լավագույն «Ռեալը» կարող է պայքարել լավագույն ՊՍԺ-ի դեմ։ Առաջին խաղում մենք տեսանք լավագույն ՊՍԺ-ին, իսկ վաղը մենք կտեսնենք լավագույն «Ռեալին»։
Բենզեմայի հետ ամեն բան կարգին է, նա նույն Կարիմն է, որը վնասվածքից առաջ էր»։
Առաջին խաղի մասին
«Մենք չկարողացանք խաղալ ծրագրվածի պես, մեզ ամենից շատ խանգարում էր պրեսինգը։ Մենք ամենասկզբից չկարողացանք լավ պահեր և դա տեղի ունեցավ»։
Ինչպես կանգնեցնել Մբապեին
«Մենք ոչ միայն Մբապեի, այլ նաև Նեյմարի, Մեսսի ու բոլոր ՊՍԺ-ի լավ ֆուտբոլիստների հետ կապված ծրագիր ունենք։
Ծրագիրը միասնական ճակատով հանդես գալն է ոչ միայն գնդակով, այլ նաև առանց գնդակի, խաղալ ինտենսիվ ու այդպես՝ 90 րոպե։
Խելացի խաղ է լինելու, մենք չպետք է կորցնենք գլուխներս ու հաղթենք խաղը։ Կարելի է հաշվի մեջ առաջ անցնել խաղի սկզբում կամ վերջին րոպեին, բայց կարևորը ինտենսիվ խաղալն է»,- ասել է Անչելոտին։