Լա լիգայի 14-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվեց «Էյբարին»: Գրանցվեց հյուրերի հաղթանակ՝ 3:1:
Ավանդույթի համաձայն, հանդիպումից անմիջապես հետո Լա լիգան և Budweiser ընկերությունը ներկայացրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակին արժանացել է «սերուցքայինների» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն, ով խփել էր իր թիմի երկրորդ գոլը:
Զիդանի սաները 29 միավորով «Ատլետիկոյի» հետ կիսում են Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:
Fanat, Realmadrid.am