Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ և ներկայիս գլխավոր տնօրեն Հանս-Կարլ Ռումենիգեն խոսել է Դավիդ Ալաբայի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։ .
«Ալաբան 99.99%-ով ամռանը կհեռանա «Բավարիայից»։ Հունվարի 2-ից Ալաբան հնարավորություն է ստացել պայմանագիր կնքել ցանկացած ակումբի հետ։
Չեմ կարող հստակ խոսել «Ռեալի» և Ալաբայի միջև ձեռք բերված համաձայնության մասին, սակայն մի բան ակնհայտ է. «Ռեալը» մեծագույն ակումբ է, և զարմանալի չէ, որ Ալաբան ցանկանում է խաղալ այնտեղ։
Ֆլորենտինո Պերեսը կապ չի հաստատել մեզ հետ։ Կապ չունի, որ «Ռեալը» վերջին շրջանում անկում է գրանցել և չի նվաճում նույքան տիտղոսներ, որքան նախկինում։ Այդ ակումբը մեծագույն ակումբ է և ցանկացած ֆուտբոլիստը երազում է նման մակարդակի թիմերում հանդես գալ». ասել է Ռումենիգեն։
Los Merengues, Realmadrid.am