• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ». նախախաղային փաստեր, վիճակագրություն

Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ». նախախաղային փաստեր, վիճակագրություն
05.03.2022
1933 0

Այսօր՝ փետրվարի 5-ին, Երևանի ժամանակով 23։55-ին «Ռեալը» Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում կմրցի «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որոշ նախախաղային փաստեր և վիճակագրություն։

«Արքայական» ակումբը ներկայումս գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 6-րդ հորիզոնականում է։ 

Լա լիգայում «Ռեալը» 26 հանդիպման է մասնակցել, հաղթել 16-ում, պարտվել 2-ում և ևս 6 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։ «Ռեալ Սոսյեդադը» 26 խաղից հաղթել է 12-ում, 8 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, պարտվել՝ 6-ում։ 

ՆԱԽԱԽԱՂԱՅԻՆ ՓԱՍՏԵՐ, ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • «Ռեալը» 4 խաղ անընդմեջ գոլ բաց չի թողնում։
  • «Ռեալը» 6 խաղ անընդմեջ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղերում ոչ-ոքի է ավարտում առաջին խաղակեսը։
  • «Ռեալը» հաղթել է վերջին 9 տնային խաղերից 7-ում։
  • «Ռեալը» հաղթել է «Ռեալ Սոսյեդադին» վերջին 23 խաղերից 17-ում։
  • «Ռեալը» հաղթել է «Ռեալ Սոսյեդադին» վերջին 11 տնային խաղերից 9-ում։
  • Վերջին 4 տնային խաղերում «Ռեալը» գոլ է խփում երկրորդ խաղակեսում։
  • «Ռեալը» 6 խաղ անընդմեջ չի պարտվում։
  • «Ռեալը» 13 խաղ անընդմեջ տնային պարտություն չի կրել։
  • «Ռեալը» վերջին 4 տնային խաղերում վերջինն է գոլ խփում։

ՎԵՐՋԻՆ 5 ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

  1. 05.12.2021. «Ռեալ Սոսյեդադ» 0-2 «Ռեալ Մադրիդ»
  2. 02.03.2021. «Ռեալ Մադրիդ» 1-1 «Ռեալ Սոսյեդադ»
  3. 20.09.2020. «Ռեալ Սոսյեդադ» 0-0 «Ռեալ Մադրիդ»
  4. 22.06.2020. «Ռեալ Սոսյեդադ» 1-2 «Ռեալ Մադրիդ»
  5. 24.11.2019. «Ռեալ Մադրիդ» 3-1 «Ռեալ Սոսյեդադ»