Մարտի 9-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին, «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեուում» մրցելու է ՊՍԺ-ի հետ ՉԼ-ի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի շրջանակում:
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է, թե ինչպիսին է լինելու կիսապաշտպանական գիծը. հիշեցնենք, որ Կազեմիրոն բաց է թողնելու հանդիպումը որակազրկման պատճառով:
«Վալվերդեն, Կրոսն ու Մոդրիչն, ամենայն հավանականությամբ, ՊՍԺ-ի դեմ դուրս կգան առաջին րոպեից: Վալվերդեի ու Ռոդրիգոյի խաղադաշտ մտնելը մեծ էներգիա տվեց թիմին «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում»,- եզրափակել է իտալացին:
Fanat, Realmadrid.am