Մարսելոյի, Բեյլի և Իսկոյի պայմանագրերի ժամկետը ավարտվում է գալիք ամռանը և մեծ հավանականությամբ նրանք հեռանալու են Մադրիդի «Ռեալից»։
ESPN-ի փոխանցմամբ, նրանց հեռանալու դեպքում «Ռեալը» շաբաթական 1.5 մլն եվրո կխնայի։
Միևնույն ժամանակ նշվում է, որ «Ռեալը» փորձելու է ձեռք բերել Կիլիան Մբապեին և Էրլին Հոլանդին։ Երկու ֆուտբոլիստներն էլ բավական մեծ աշխատավարձ են պահանջելու, ուստի լրացուցիչ գումարը «Սերուցքայիններին» չի խանգարի։
Մյուս կողմից պետք է նշել, որ այդ երեք ֆուտբոլիստներից և ոչ մեկը ներկա պահին չի համարվում մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։
Los Merengues, Realmadrid.am