• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոսը՝ «Բարսելոնայի» մասին. «Շատ հանդիպումներ չեմ դիտել նրանց մասնակցությամբ. Ես այլ կարևոր գործեր ունեմ»

Հոդվածներ

Կրոսը՝ «Բարսելոնայի» մասին. «Շատ հանդիպումներ չեմ դիտել նրանց մասնակցությամբ. Ես այլ կարևոր գործեր ունեմ»
12.01.2022
2060 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ նշել է, որ վերջին շրջանում չի հետևել մրցակցի խաղերին։ 

«Չեմ կարող ասել, թե ինչ է փոխվել «Բարսայում» Չավիի նշանակումից հետո։ Ես այնքան էլ շատ հանդիպումներ չեմ դիտել նրանց մասնակցությամբ, քանի որ այլ գործեր ունեմ՝ օրինակ մեր խաղերը դիտելը։ 

Բայց ես շատ լավ եմ ճանաչում նրանց։ Այդ թիմում շատ են որակյալ ֆուտբոլիստները». նշել է գերմանացին։ 

Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված