Հոդվածներ

Անչելոտի․ «ՉԼ–ի եզրափակիչի դարպասապա՞հը, դժվար ընտրություն է»
27.05.2024
1327 0

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ասուլիսը։

«Ինձ ամենից շատ «Բորուսիայի» մեջ զարմացրել է նրանց անհատականությունը՝ մանավանդ ՊՍԺ–ի դեմ խաղում։

Նրանք մինչև վերջ պայքարեցինք։ Դորտմունդցիները մեծ փորձ ունեն այդ մրցաշարում և արժանիորեն նվաճեցին եզրափակիչի ուղեգիր։ Մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանվելու, քանի որ նրանց կազմում խաղում են Սանչոն, Ադեյեմին․․․ շատ մրցունակ թիմ են»։

«Մեր ֆուտբոլիստները կենտրոնացած են միայն Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղղությամբ։ Մենք մեկ շաբաթ ունենք, որպեսզի պատրաստվենք «Բորուսիայի» դեմ խաղին։ Ես իմ ֆուտբոլիստներին բոլոր անհրաժեշտ ինֆորմացիան կտրամադրեմ»։

«Մեր փորձառու ֆուտբոլիստները օրինակ են երիտասարդների համար, բայց մենք ունենք նաև երիտասարդներ, որոնք հրաշալի տեխնիկական որակներ ունեն և արդեն հասկացել են, թե ինչ է իրենից ներկայացնում «Ռեալ Մադրիդը»։ 

«Մեր հիմնական դարպասապահը եզրափակիչու՞մ, դա շատ դժվար ընտրություն է։ Լուինինը ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց, իսկ Կուրտուան մնում է Կուրտուա։ Որոշումը կկայացնեմ խաղից առաջ։ Այսօր Անդրեյը ջերմություն ուներ, բայց նա պատրաստ կլինի հանդիպմանը»։

«Ռեալ Մադրիդը» յուրահատուկ ակումբ է ինձ համար։ Ես չեմ կարող նույնը ասել իմ նախորդ թիմերի մասին։ Ես և «Ռեալի» և «Միլանի» երկրպագու եմ»։

«ՉԼ–ի եզրափակիչը վերջին հանդիպումն է լինելու Կրոսի համար՝ «Ռեալ Մադրիդում»։ Հուսով եմ, որ նա կհաղթի ևս մեկ ՉԼ–ի գավաթ, բայց առանց դրա էլ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է»։

«Նաչոն ասել է, որ իր ապագան իմ հետ կքննարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո, բայց ես նրան ասացի, որ ստիպված է լինելու դա անել հեռախոսով, քանի որ ես արձակուրդում եմ լինելու»։

«Մենք ահռելի աշխատանք ենք կատարել Վինիսիուսի հետ։ Նա զգալիորեն բարելավվել է բոլոր բնագավառներում։ Նա ավելի շատ կենտրոնացած է ևս մեկ ՉԼ–ի գավաթ նվաճելու ուղղությամբ, քան անհատական մրցանակներով է տարված»։

«Իհարկե, Գյուլերը կարող է մասնակցել ՉԼ–ի եզրափակիչին։ Նա ի ցույց դրեց իր տաղանդը և որակները»։

«Ատալանտան» ֆանտաստիկ ԵԼ–ի եզրափակիչի անցկացրեց և արժանիորեն հաղթեց։ Ես շնորհավորում եմ նրանց»։


Ամենակարդացված