Երեկ Transfermarkt-ը ներկայացրեց ֆուտբոլիստների փոփոխված տրանսֆերային արժեքները։ Վինիսիուսի տրանսֆերային արժեքը 50 մլն եվրոյից հասել էր 100-ի։
Ներկա պահին «Ռեալի» ֆուտբոլիստը աշխարհի երրորդ ամենաարժեքավոր ֆուտբոլիստն է։ Բրազիլացին զիջում է միայն Կիլիան Մբապեին (160 մլն եվրո) և Էրլինգ Հոլանդին (150 մլն եվրո)։
Վինիսիուսը երրորդ հորիզոնականը կիսում է Մոհամեդ Սալահի, Հարի Քեյնի և Ռոմելու Լուկակուի հետ։
Պետք է նշել նաև, որ Վինիսիուսը այժմ համարվում է «Ռեալի» և Լա Լիգայի ամենաարժեքավոր ֆուտբոլիստը։
Los Merengues, Realmadrid.am