Հոդվածներ

Կարլո Անչելոտիի մամուլի ասուլիսը՝ «Շերիֆի» դեմ խաղից հետո
25.11.2021
1937 0

Տիրասպոլում տոնած հաղթանակից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ներկայացավ «Շերիֆի» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:

Խաղի մասին.

«Լավ գործեցինք, հատկապես, պաշտպանությունում: Առաջին կեսում ընդհանրապես ռիսկի չէինք դիմում: Գոհ եմ տղաներից, հաղթահարել ենք խմբային փուլը, և մնացել է 1 հանդիպում, որը նույնպես ցանկանում ենք հաղթել»: 

Թիմի մասին.

«Հենց մրցաշրջանի մեկնարկից եմ ասել, որ այս թիմն ունակ է խնդիրներ լուծել ու մրցակցություն ապահովել: «Շերիֆի» դեմ առաջին խաղը տապալեցինք, սակայն այսօր այլ տրամադրվածություն էր, որն էլ այլ արդյունք ապահովեց»:  

Փոխարինումների մասին.

«Մենդին փոխարինվեց, քանի որ դեղին քարտ ուներ, Ալաբան՝ թեթև անհարարություն էր զգում, Կարվախալը՝ քանի որ նոր էր ապաքինվել վնասվածքից: Մնում էր 2 փոխարինման հնարավորություն. Կազեմիրոն փոխարինվեց դեղին քարտ ստանալու պատճառով, իսկ Ռոդրիգոն՝ որովհետև վնասվածք էր ստացել, ու նրան խաղադաշտում պահելը վտանգավոր էր»:    

Կազեմիրոյի հետ զրույցի դրվագի մասին.

«Նա ասած, որ ցանկանում է փոխարինվել, քանի որ խոսափում է որակազրկումից: Քիչ անց փոխարինումը կատարեցինք»:

Կրոսի մասին.

«Եթե Կրոսն առողջ է, մարզիչը պիտի երջանիկ լինի: Երբ նա լավ մարզավիճակում է, գնդակը վերահսկում է այնպես, ինչպես ոչ ոք»:

Բենզեմայի մասին.

«Մենք չենք խոսել, բայց նա հանգիստ է: Դատական թեման քննարկվում է շատ վաղուց, սակայն Կարիմն ամբողջությամբ կենտրոնացած է իր աշխատանքի վրա»: 

Ռոդրիգոյի մասին.

 «Ռոդրիգոն լավ խաղաց: Նա երիտասարդ է ու ապագայում շատ հնարավորություններ կստանա: Հիանալի էր համագործակցում Մոդրիչի հետ աջ եզրում»:

Տակտիկայի մասին.

«Հիմնականում խաղում ենք 4-3-3 դասավորությամբ, սակայն խաղի ընթացքում փոփոխություններ լինում են: Մոդրիչը շատ հաճախ գործում է հարձակման ու կիսապաշտպանական գծերի միջև: Նրանից մի փոքր ձախ՝ Կրոսը, իսկ Կազեմիրոն՝ հենակետայինի դիրքում: Մենդին փակում է կիսապաշտանության բաց տեղերն, ինչի հաշվին Վինին ավելի ազատ է սկսում գործել»:

Նաչոյի մասին.

«նա երբեմն խաղում է, երբեմն՝ ոչ, սակայն միշտ բարձր պրոֆեսիոնալիզմ է ցուցաբերում: Լավ գիտեմ, որ միշտ կարող եմ հույս կապել Նաչոյի հետ»: 

Fanat, Realmadrid.am