Դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է «Ռեալի» խաղացանկի մասին:
«Օրերս Ֆեդե Վալվերդեին կատակով ասացի, որ նրա հաջորդ արձակուրդը լինելու է 2027 թվականին: Դու գիտես՝ որքան խելահեղ է դա հնչում»,- բելգիացու խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի ամռանը՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, «Արքայական ակումբը» մասնակցելու է աշխարհի ակումբային առաջնությանը, որն այս անգամ անցկացվելու է նոր ձևաչափով: ԱԱԱ-ի ավարտից հետո մեկնարկելու է 2025/26 մրցաշրջանը:
Fanat, Realmadrid.am