«Ռեալը» պահպանում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոգբայի նկատմամբ հետաքրքրվածությունը:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, հաջորդ ամիսների ընթացքում մադրիդյան ակումբը լրջորեն հետևելու է 28-ամյա ֆրանսիացու շուրջ ստեղծված իրավիճակին:
Եթե վերջինս այդպես էլ չերարաձգի պայմանագրի ժամկետը, ապա «սերուցքայինները» պատշաճ առաջարկ կանեն՝ փորձելով Պոգբային ձեռք բերել անվճար:
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է ԱՊԼ-ի 9 հանդիպման ու դարձել 7 գոլային փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am