Հոդվածներ

«Վալյադոլիդ» - «Ռեալ»՝ 0-1. Կարևոր երեք միավոր արտագնա խաղում
20.02.2021
1977 0

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վալյադոլիդին»:

Չնայած կազմում մեծ կորուստներ ունենալուն՝ Զինեդին Զիդանի սաները կարողացան հաշվի մեջ առաջ անցնել ու պահպանել հաղթական հաշիվը:

65-րդ րոպեին Թոնի Կրոսի՝ տուգանայինից կատարած փոխանցումից հետո խաղի միակ ու հաղթական գնդակը խփեց կիսապաշտպան Կազեմիրոն:

Լա լիգայի շրջանակում «Ռեալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 2-ին՝ ընդունելով «Ռեալ Սոսյեդադին»:

Լա լիգա, 24-րդ տուր

«Վալյադոլիդ» 0-1 «Ռեալ Մադրիդ»

Գոլը՝ Կազեմիրո 65՜


ՏԵՍԱՆՅՈՒԹ

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված