Հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» երբեք չի դիտարկել Մբապե-Վինիսիուս փոխանակման տարբերակը։
Աղբյուրի փոխանցմամբ, «Սերուցքայինները» նույնիսկ մտադիր են նոր պայմանագիր կնքել բրազիլացու հետ՝ տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով։
Նշվում է, որ նոր պայմանագիրը կգործի մինչ 2027 թվականը, իսկ հրաժարագինը կկազմի մոտ 1.1 մլրդ եվրո։
Ինչ վերաբերում է Մբապեին, ապա «Ռեալը» ցանկանում է նրան ձեռք բերել առանց որևէ գումար ծախսելու։ «Սերուցքայինները» բանակցությունները կսկսեն արդեն հունվարին։
Los Merengues, Realmadrid.am