Մադրիդի «Ռեալը» վերջնականապես հաստատել է, որ Ռոդրիգոն կշարունակի ելույթներն ակումբում:
Այս մասին հաղորդում է Relevo-ն:
Բրազիլացին Վինիսիուս Ժունիորի ու Կիլիան Մբապեի հետ կկազմի հարձակման հիմնական եռյակը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում 23-ամյա վինգերն անցկացրել էր 51 խաղ՝ դառնալով 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am