«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Աշրաֆ Հակիմիի մասին։
«Նախորդ տարիներին «Ռեալի» դեմ անցկացրած խաղերում Աշրաֆը հոգեբանորեն ճնշված էր իրեն զգում։ Նրա երազանքն է վերադառնալ «Ռեալ» որպես առանցքային ֆուտբոլիստ։
Շատ լավ հիշում եմ այդ երկու խաղերը, մասնավորապես այն դրվագը, երբ Հակիմիի սխալ փոխանցումից հետո նրանք դարձան գոլի հեղինակ։ Այդ օրվանից ի վեր նա սկսեց ավելի ու ավելի շատ աշխատել։ Ես տեսնում էի երիտասարդ մի ֆուտբոլիստի, ով անընհատ ցանկանում էր սովորել։
Նա հասկացավ, որ այն օգուտը, որ տալիս էր հարձակմանը, բավարար չէր, և այժմ նա իր աշխատանքի շնորհիվ լավագույններից մեկն է իր դիրքում։ Եթե նա փոքր ինչ լավացնի վերջին փոխանցումները, ապա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ կդառնա». նշել է Կոնտեն։
Los Merengues, Realmadrid.am