Նորություններ՝ Marca–ի գլխավոր խմբագրից
«Կոմոն» ցանկանում է ամբողջությամբ գնել Նիկո Պասի տրանսֆերային իրավունքները, սակայն «Ռեալը» դիտարկում է 20-ամյա արգենտինացուն ակումբ վերադարձնելու հնարավորությունը՝ 8-10 մլն եվրոյով։
«Ռեալը» հասկանում է ձախ պաշտպանի դիրքի ուժեղացման անհրաժեշտությունը։ Առաջիկա ամառը վերջին հնարավորությունն է Միգել Գուտիերեսին էժան գնով վերադարձնելու համար, քանի որ հետագայում ակումբը ստիպված կլինի վճարել «Ժիրոնայի» հետ նրա պայմանագրում նշված 35 մլն եվրոյի հրաժարագնի կեսը։
«Ռեալը» չի դիտարկում Ռաֆա Մարին վերադարձնելու տարբերակը։ Սակայն, եթե 24-ամյա կենտրոնական պաշտպանն հեռանա «Լացիոյից», ակումբը կստանա զգալի գումար, քանի որ տիրապետում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50%-ին։
«Ռեալը» չի նախատեսում վերադարձնել նաև «Ալմերիայի» կիսապաշտպան Սերխիո Արիբասին։
«Ռեալը» երբեք չի կասկածել «Միլանին» պատկանող Ալին Խիմենեսի ներուժի վրա։ Ակումբը պահպանել է 19-ամյա ունիվերսալ պաշտպանի նկատմամբ իրավունքները, ուստի նա ապագայում տարբերակ է մնում թիմի համար։
Վարձավճարով «Գրանադայում» հանդես եկող Ռեյնիերը դեռևս չի դրսևորել իրեն այնպես, որ դառնա «Ռեալի» հիմնական թիմի լիարժեք անդամ։