«Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին կարող է հեռանալ թիմից:
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեծ հույսեր է կապում կանտերանո Միգել Գուտյերեսի հետ, ինչը նշանակում է՝ Մենդին կարող է խաղաժամանակի խնդիր ունենալ:
Ինչպես հաղորդում է Goal-ը, 26-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Յուվենթուսը», որը Ալեքս Սանդրոյին փոխարինող է փնտրում:
Հիշեցնենք, որ Մենդին «Ռեալի» ֆուտբոլիստ է դարձել 2019 թվականին՝ տեղափոխվելով «Լիոնից»: Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ: