«Լեսթերի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանան ցանկություն է հայտնել հետագայում կարիերան շարունակել «Արքայական» ակումբում:
«Իմ երազանքի թիմը «Ռեալն է»՝ աշխարհի մեծագույն ակումբը, և ես ցանկանում եմ խաղալ այնտեղ»,- երիտասարդ ֆրանսիացու խոսքերը փոխանցում է Mirror-ը:
Ավելի վաղ նշվում էր, որ «Ռեալի» սկաուտները նույնպես հետևում են Ֆոֆանայի խաղին: Ֆուտբոլիստը «Լեսթեր» է տեղափոխվել «Սենտ Էտյենից»:
Fanat, Realmadrid.am