«Ռեալը» սկսել է հետևել «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի խաղին, տեղեկացնում է Sky Sports-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, գերմանացու պայմանագրի ժամկետն ավարտվում է եկող տարի, իսկ դա նշանակում է, որ եթե կողմերը նոր համաձայնության չգան, 2022թ. հունվարից Ռյուդիգերը կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ:
Մադրիդում մտադիր են օգտագործել պահն ու փորձառու պաշտպանի տրանսֆերն ստանալ անվճար:
Fanat, Realmadrid.am