Կարիմ Բենզեմայի մտերիմ ընկերը՝ Մոհամեդ Հենին հայտարարել է, որ օգոստոսի վերջին Կիլիան Մբապեն ՊՍԺ-ից կտեղափխվի «Ռեալ»: Այս մասին հաղորդում է AS-ը:
Խոսակցության ընթացքում Հենին քննադատել է նաև ֆրանսիական թիմին Նեյմարից մեծ կախվածություն ունենալու համար: Նա կարծում է, որ այդպիսով Մբապեն մնում է ստվերում:
Հատկանշական է, որ փարիզյան ակումբին շահավետ է ֆրանսիացուն վաճառել այս ամառ, քանի որ վերջինս հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է մյուս տարի:
Fanat, Realmadrid.am