«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում հրաժեշտ տալ կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին:
Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռեալն» ու անգլիական ակումբը չեն քննարկել հոլանդացուն Ռաֆայել Վարանի տեղափոխության գործարքում ներառելու տարբերակը:
Նաև նշվում է, որ ֆրանսիացի պաշտպանի տրանսֆերի հարցում պաշտոնական դեռևս առաջարկ չկա:
Լա լիգայի 2020/21 մրցաշրջանում Վարան անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am