The Sun-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Դոնի Վան դե Բեկի վարձակալությամբ։ Դա կարող է ներառվել Ռաֆայել Վարանի՝ տրանսֆերում։
Նշվում է, որ ֆրանսիացի պաշտպանը մոտ է 50 մլն ֆունտի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, և «Սերուցքայինները» մտադիր են օգտվել անգլիական ակումբի՝ Վարանի հանդեպ ցուցադրած հետաքրքրվածությունից։
Բացի այդ «Ռեալը» մտադիր է Վան դե Բեկի գործարքում ներառել հետագայում ամբողջական տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու կետը։
Sun-ը լավագույն ինսայդերը չէ, բայց այս տարբերակը բավական հավանական է թվում, հաշվի առնելով այն, որ Վան դե Բեկը այդպես էլ չկարողացավ հարմարվել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղին։
Los Merengues, Realmadrid.am