Հոդվածներ

«Ռեալ Մադրիդը» նշում է ծննդյան 123–ամյակը
06.03.2025
109 0

1902 թվականի մարտի 6-ին պաշտոնապես ընտրվեց «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի առաջին տնօրենների խորհուրդը, ինչը նշանավորեց աշխարհի լավագույն ակումբի ծնունդը։

Այդ օրվանից ի վեր «Ռեալ Մադրիդը» դարձել է սպորտի խորհրդանիշ, իսկ ակումբի 26 եվրագավաթները (15 ՉԼ ֆուտբոլում և 11 Եվրոպայի գավաթ բասկետբոլում) էլ ավելի են ամրապնդել նրա լեգենդար կարգավիճակը։

Միջազգային ասպարեզում հաղթանակներին զուգահեռ, ակումբը գերիշխել է նաև ներքին մրցաշարերում։ «Ռեալ Մադրիդը» 36 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 20 անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, 13 անգամ՝ երկրի սուպերգավաթը։

Ակումբն իր ակտիվում ունի նաև 9 աշխարհի ակումբային գավաթ, 6 ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ, 2 ՈՒԵՖԱ-ի գավաթ, 1 Լիգայի գավաթ, 2 Լատինական գավաթ։

Բացի այդ, ՖԻՖԱ-ն «Ռեալ Մադրիդին» ճանաչել է XX դարի լավագույն ակումբ։


Ամենակարդացված