Էդեն Ազարը կարծես թե իրեն լավ է զգում։
Վերջին երկու տարվա մեջ առաջին անգամ Ազարը ամբողջական հանդիպում անցկացրեց։
«2019-ի նոյեմբերի 19-ից ի վեր առաջին անգամ մենք տեսանք, թե ինչպես է Ազարը ամբողջական հանդիպում անցկացրել։ Կարծես թե նրան դուր է գալիս ֆուտբոլը և նա հասկանում է այն ֆուտբոլիստներին, որոնց հետ խաղում է։
Եթե կա մի բան, որը ինձ չի անհանգստացնում, դա Ազարի տաղանդ է։ Նա չի դադարում զարմացնել իր որակներով։ Ֆիզիկապես նա իրեն լավ է զգում։ Մեր տրամադրության տակ մի քանի օր կա հասկանալու, թե ինչ վիճակում է նա և որքանով է պատրաստ մրցաշարի մնացած հատվածին». նշել է Մարտինեզը։
Էդեն Ազարը Բելգիայի հավաքականի առաջիկա խաղում ևս կարող է հայտնվել մեկնարկային կազմում։
Los Merengues, Realmadrid.am