Ինչպես հաղորդում է իտալացի լրագրող Ալֆրեդո Պեդուլին, «Ռեալին» հաջողվել է պայմանագիր համաձայնեցնել Հալանդի հետ:
Աղբյուրի հաղորդմամբ, միակ խնդիրը մնում է Դորտմունդի «Բորուսիան». գերմանական թիմը մտադիր չէ իր ֆւոտբոլիստին բաց թողնել այս ամառ:
Բացի այդ, 20-ամյա խաղացողի համար Դորտմունդում պահանջում են 175 մլն եվրո, մինչդեռ «սերուցքայինները» պատրաստ են վճարել 100 մլն, լավ իմանալով, որ 2022-ի ամռանը նորվեգացին հասանելի կլինի ընդամենը 75 մլն-ի դիմաց:
Fanat, Realmadrid.am