«Ռեալի» նոր մարզչական շտաբն արդեն կազմել է նոր մրցաշրջանի ծրագիրը, որի նպատակը շատ վնասվածքներից խուսափելն է։ Ծրագրի հիմնական դետալները.
● Կրկնակի ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը
Սա ծրագրի հիմնական դետալն է։ «Ռեալի» ամեն ֆուտբոլիստ կրկնակի ավելի ծանրաբեռնված ֆիզիկական վարժություններ է անելու և՛ մարզումներին, և՛ ազատ ժամանակ։
● Ոչ մի արդարացում
«Ռեալի» ամեն ֆուտբոլիստ պետք է աշխատի, որ հասնի իր ֆիզիկական ու խաղային լավագույն մարզավիճակին։ Ոչ մի արդարացում չի ներվելու։
● Խիստ վերահսկողություն
Հիմնական կազմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ ֆիզիկական վիճակի ստուգման խիստ փուլեր է անցնելու (ուժ, արագություն և այլն)։
● Ոչ մի բացառություն
Ակումբի նոր մարզչական շտաբը չի պատրաստվում բացառություններ անել. բոլոր ֆուտբոլիստները հավասար են։ Այն ֆուտբոլիստները, որոնք չեն կարողանա դիմանալ ծանրաբեռնվածությանն ու չեն լինի մրցունակ՝ ավելի քիչ խաղային պրակտիկա կստանան անկախ իրենց կարգավիճակից, անունից և հեղինակությունից։
● Սնունդ
Ֆուտբոլիստների սնունդը մեծ ուշադրության է արժանանալու Պինտուսի կողմից։ Իտալացի մասնագետը կվերահսկի այդ գործընթացը ինչպես մարզաբազայի, այնպես էլ դրանից դուրս եղած ժամանակ։
● Վնասվածքներ
Նոր պլանի նպատակը յուրաքանչյուր ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակի բարելավումն է՝ նախկին սխալներից խուսափելու համար։ «Սերուցքայինների» ղեկավարությունը կարծում է, որ Պինտուսի վերադարձը նոր մրցաշրջանում հաջողության հասնելու կարևորագույն գործոններից է։