Gol Caracol-ը, որը հանդիսանում է կոլումբիական ֆուտբոլի ամենավստահելի աղբյուրներից մեկը, նշում է, որ Խամես Ռոդրիգեսը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։
Գաղտնիք չէ, որ Կարլո Անչելոտին հիանում է Խամեսի խաղով, իսկ Պերեսը դեմ չէ նրա վերադարձին։
Սակայն եթե Խամեսը ցանկանում է վերադառնալ «Ռեալ», ապա պետք է համաձայնի աշխատավարձի կրճատման։
Աղբյուրը նաև նշում է, որ ֆուտբոլիստը կարող է վերադառնալ ազատ գործակալի կարգավիճակով։
Իտալացի մասնագետի՝ «Ռեալը» գլխավորելու պահից ի վեր, չեն դադարում խոսակցությունները, որ Խամեսը կվերադառնա «Արքայական» ակումբ։
Իսկ ֆուտբոլիստը մի քանի օր առաջ տված հարցազրույցի ընթացքում նշել էր, որ չի կարծում, թե Անչելոտին կվերադարձնի իրեն։
Los Merengues, Realmadrid.am