«Սերուցքայինները» թիմի ղեկավարման քաղաքականության ուղղությամբ այս ամառ պատրաստվում են լրջագույն փոփոխությունների։
Ակումբի առաջնային խնդիրը որոշ ֆուտբոլիստների տրանսֆերի վաճառքն է՝ ակումբի կազմը համալրելու համար։ Գլխավոր տրանսֆերային թիրախը Մբապեն է։
Դա նշանակում է, որ զգալի թվով ֆուտբոլիստներ, որոնք վարձակալությամբ գտնվում են այլ թիմերում, սպասվող ամառը վերջինը կլինի որպես «Ռեալի» ֆուտբոլիստ։ Բրահիմը, Սեբալյոսը, Վալյեխոն, Յովիչն ու Կուբոն հազիվ թե ևս մեկ մրցաշրջան տրվեն վարաձակալության։ Այն ֆուտբոլիստները, որոնց համար առաջին թիմում տեղ չի գտնվի, պետք է նոր ակումբ գտնել, քանի որ «Ռեալի» առաջնային նպատակը վաճառքներից եկամուտ ստանալն է։
Միակ բացառությունն այս պատմության մեջ Էդեգորն է։ Հաջորդ մրցաշրջանում նրա հետ հույսեր են կապում՝ հաշվի առնելով թիմի կազմում կիսապաշտպանների պակասությունը։ Մանավանդ այն դեպքում, երբ մեծ է հավանականությունը, որ Իսկոն կհեռանա։
Ռեյներն ու Մայորալը երկու տարվա վարձակալության մեջ են, բայց այդ գործարքներում նկատելի տարբերություն կա. բրազիլացին գրեթե անիմաստ տարի վատնեց «Բորուսիայի» հետ, այդ իսկ պատճառով էլ նրա համար պետք է նոր ակումբ գտնել, որտեղ 19-ամյա ֆուտբոլիստը կսկսի աճել։ Ինչ վերաբերում է իսպանացուն, ապա «Ռոման» հետաքրքրված է նրա տրանսֆերը գնելու հեռանկարով։
Ամռան գլխավոր ինտիրգը Բեյլի ապագան է։ Չնայած «Տոտենհեմում» ոչ վատ վիճակագրությանը, ակնհայտ է, որ լոնդոնյան ակումբը մտադիր չէ գնել նրա տրանսֆերը։ Դրանից հետևում է, որ ուելսցին կվերադառնա «Ռեալ»։ Ծայրահեղ դեպքում, ձևական առումով, քանի որ մադրիդցիները ցանկանում են այս ամառ վերջնական հրաժեշտ տալ 31-ամյա ֆուտբոլիստին։