Հուլիսի 5-ից Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները վերադառնալու են մարզումներին։
Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հանդիպում է ունեցել Անտոնիո Պինտուսի հետ և քննարկել ֆիզիկական պատրաստվածության ծրագիրը՚
Ծրագրում մի քանի կարևոր կետ կա, սակայն շեշտը դրվելու է շատ աշխատանքի և քիչ վնասվածքների վրա։
Երկու անգամ ավելացնել աշխատանքի ծավալը։
Բոլոր ֆուտբոլիստները պետք է երկու անգամ ավելի շատ աշխատեն, և դա ոչ միայն մարզումներին, այլ նաև դրանցից առաջ և հետո։ «Ռեալի» կազմը գալիք մրցաշրջանից առաջ շատ չի փոխվելու։ «Ռեալը» շարունակելու է պայքարել բոլոր տիտղոսներ համար։ Դրան հասնելու համար էլ Անչելոտիին անհրաժեշտ են լավագույն մարզավիճակում գտնվող բոլոր ֆուտբոլիստները։
Ոչ մի արդարացում։
Բոլոր ֆուտբոլիստները պետք է կարողանան վերադառնալ իրենց լավագույն մարզավիճակին։ Իհարկե, հաշվի է առնվելու յուրաքանչյուրի անհատական որակները։ Արդարացումներ չեն լինելու։ Բոլորը պետք է ներդնեն իրենց ողջ ուժերը։
Առանց բացառության։
Բացառություններ չեն լինելու։ Այն ֆուտբոլիստները, ովքեր ամբողջովին չեն նվիրվի իրենց աշխատանքին և չեն ձգտի ցույց տալ իրենց լավագույն խաղը, դուրս կմնան թիմի կազմից, անկախ ակումբում ունեցած դիրքից և անունից։ Բոլորը պետք է ընդունեն իրենց պպարտականությունները հենց սկզբից։
Ամենօրյա վերահսկում։
Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է ամենօրյա վերհսկողության տակ լինի։ Ստուգվելու են այնպիսի կարևոր դետալներ, ինչպիսիք են ուժը, արագությունը, դիմացկունությունը և ճկունությունը։ Մշտական վերահսկումը դրված նպատակին հասնելու ամենակարևոր բաղադրիչներից մեկն է։
Սնունդը։
Ֆուտբոլիստների սնման կարգին անմիջապես հետևելու են պրոֆեսիոնալները։ Վերահսկումը կլինի ինչպես թիմի մարզաբազայում, այնպես էլ դրա մատույցներից դուրս։
Վնասվածքների կանխարգելում։
Նախորդ մրցաշրջանում «Ռեալի» ֆուտբոլիստները ընդհանուր առմամբ 59 վնասվածք էին ստացել, ինչը ազդեց ՉԼ-ում և Լա Լիգայում թիմի ելույթների վրա։ Վնասվածքների կանխարգելումը կախված է լինելու վերը նշված բոլոր կետերից, իսկ ամենագլխավոր դերը խաղալու է Անտոնիո Պինտուսի վերադարձը։
Los Merengues, Realmadrid.am