Հոդվածներ

Դեշամը խոսել է Բենզեմայի վնասվածքի մասին
09.06.2021
3836 0

Երեկ Ֆրանսիայի հավաքականն ընկերական խաղում 3:0 հաշվով առավելության հասավ Բուլղարիայի ընտրանու նկատմամբ:

Հանդիպման 41-րդ րոպեին ծնկին հարված ստանալուց հետո փոխարինվեց «Ռեալի» ռմբարկու Կարիմ Բենզեման:

Ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է դրվագը.

«Կարիմը զգաց, որ մկանային ձգվածություն կա մոտն, այդ պատճառով էլ փոխարինեցինք: Մենք բարձր որակավորում ունեցող բժշկական անձնակազմ ունենք, ու վստահ եմ, որ ամեն ինչ կարգին կլինի: Ոչ մի լուրջ բան չկա»:

Հավելենք, որ Բենզեմային փոխարինած Օլիվյե Ժիրուն դարձավ դուբլի հեղինակ:

Fanat, Realmadrid.am