Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Ռեալն» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տարավ չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Կասերոնյոի» նկատմամբ ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:
Մադրիդյան գրանդի կազմում միակ գոլը խփեց Ռոդրիգոն:
Գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է գավաթային խաղը:
«Ինձ ամեն ինչ դուր եկավ առաջին րոպեից մինչև վերջինը: Գիտեինք, որ պետք է համբերենք, սակայն ռիսկի չդիմեցինք ու երկրորդ խաղում անընդմեջ անառիկ պահեցինք դարպասը:
Այսպիսի խաղադաշտում չի կարելի խաղալ: Իմ կարծիքով սա ֆուտբոլ չէր: Հիանալի է, որ փոքր ակումբները կարողանում են մրցակցել մեծ թիմերի հետ. երկրպագուների համար դա լավ է, սակայն նրանք նույնպես ցանկանում են տեսնել լավ ֆուտբոլ»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է AS-ը:
Fanat, Realmadrid.am