Երեկ Անտոնիո Կոնտեն հայտարարեց Միլանի «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնը թողնելու մասին։
Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտարարել է, որ իտալացի մասնագետը կարող է գլխավորել «Արքայական» ակումբը։
«Գիտեմ, որ «Ռեալը» կապ է հաստատել Կոնտեի հետ։ Նա, ինչպես և Ալեգրին, ունի փորձ թոփ ակումբներ մարզելու համար։ Նա կարողացավ դառնալ Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կազմում, և դա խոսում է շատ բաների մասին». նշել է Կալդերոնը։
Հիշեցնենք, որ այսօր Զինեդին Զիդանը հայտարարեց Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը թողնելու մասին։
Los Merengues, Realmadrid.am