Հոդվածներ

Զիդան. «Վստահ եմ, որ թիմն ավելի լավը կարող է դառնալ առանց ինձ»
21.05.2021
3811 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Վիլյառեալի» դեմ խաղից առաջ հանդես է եկել վերջին նախախաղային մամուլի ասուլիսով։

Ռամոսի մասին

«Նրա հետ ամեն բան կարգին է ու նա վաղը հասանելի կլինի։ Նրա մասնակցությունը Եվրոյի՞ն, ես Իսպանիայի հավաքականի մարզիչը չեմ, բայց վաղը հույսեր եմ կապում Սերխիոյի հետ, քանի որ նա ամեն բան անում է թիմի հաջողությունների համար»։

Ազարի մասին

«Այսօր նա չի կարողացել մասնակցել մարզումներին։ Ինչ-որ բան նրան անհանգստություն է պատճառում մկանային շրջանում»։

Թիմի մասին

«Ես շատ եմ սիրում իմ ֆուտբոլիստներին, քանի որ նրանք միշտ ինձ փրկել են, ինչի համար ես շատ երախտապարտ եմ։ Սաներից բողոքելու առիթ չունեմ, քանի որ դժվար իրավիճակներում նրանք ներդրել են ողջ ուժերը։ Մի կողմից կարող է թվալ, որ ես անտարբեր եմ, բայց դա այդպես չէ։ Եթե նրանք կարծում են, որ ես պետք է մնամ թիմում, հաջորդ մրցաշրջանում, դա հաճելի է գիտակցելը։ Ես շատ քննադատաբար եմ վերաբերում գործունեությանս, քանի որ միշտ սիրում եմ հաղթել»։

Բենզեմայի մասին

«Ես ուրախ եմ նրա համար։ Ես շատ էի ցանկանում նրա հավաքական վերադարձը, բայց ես կապ չունեմ։ Հուսով եմ հիմա նրան բոլորը հանգիստ կթողնեն։

Քննադատությունների մասին

«Լրագրողները մեզ ուժեղ քննադատում էին ձմռանը, բայց ես նրանց ասացի, որ դուք պետք է թողնեք, որ մենք աշխատենք։ Մենք Իսպանիայի գործող չեմպիոններն ենք ու իրավունք ունենք մինչև վերջին տուրը պայքարել տիտղոսը պաշտպանելու համար։ Ես դա դեռ ձմռանն եմ ասել, և, արդյունքում, մենք կարողացանք իրավիճակը շտկել»։

Իր ապագայի մասին

«Ես գիտեմ, որ շատերը ցանկանում են իմ մնալը։ Երկրպագուները միշտ սեր են տածել իմ նկատմամբ, ինչի շնորհիվ էլ ես միշտ փորձել եմ ամեն ինչ անել «Ռեալի» համար։ Ես երջանիկ եմ 20 տարի ակումբի մասնիկը լինելու համար։ «Ռեալը» լավագույնն է, ինչը պատահել է ինձ կյանքումս։ Արդյո՞ք թիմն առանց ինձ ավելի լավը կդառնա, այո, ես վստահ եմ դրանում»։