Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը հանդիպում է ունեցել «Ատլետիկո Մադրիդի» ղեկավարության հետ և իր հաճախորդի ծառայությունները առաջարկել վերջիններիս։ Մադրիդյան ակումբը մերժել է այդ առաջարկը։
Արդեն հայտնի է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ուելսցին հեռանալու է «Արքայական» ակումբից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է ամռանը։
«Ատլետիկոյի» սպորտային տնօրեն Անդրեա Բերտան մերժել է Բարնեթի առաջարկը՝ նշելով, որ Բեյլը այն ֆուտբոլիստը չէ, ում նրանք ցանկանում են տեսնել իրենց կազմում։
Los Merengues, Realmadrid.am