Կայացավ ՉԼ-ի 2026/27 մրցաշրջանի մեկնարկային տուրի «Ռեալ Մադրիդ» - «Ինտեր» հանդիպումը։
Ժոզե Մոուրինիոյի սաների համար խաղի մեկնարկը արդյունավետ ստացվեց։ Առաջին կեսում մրցակցի ֆուտբոլիստների կոպիտ սխալների արդյունքում «Սերուցքայինները» երկու գոլի առավելություն ստացան։
Նախ, Բիսեկի սխալից հետո Կիլիան Մբապեն բացեց հանդիպման հաշիվը՝ մտնելով ՉԼ-ի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակի հնգյակ, իսկ հետո դարպասապահ Մարտինեզի անզգույշ խաղի արդյունքում հաշիվը կրկնապատկեց Ֆեդե Վալվերդեն։
Չնայած այդ ամենին, «Ինտերի» ֆուտբոլիստները ողջ խաղի ընթացքում պահեր ստեղծում էին և մի քանի գոլային հնարավորություններ ունեցան, սակայն այդ դրվագներում էլ հիանալի էր գործում Տիբո Կուրտուան։
Այնուամենայնիվ, հանդիպման վերջնամասում հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ Գոլի հեղինակ դարձավ Կարլո Ագուստոն։
«Ռեալն» էլ իր հերթին մի շարք լավ հնարավորություններ ուներ հաշվի տարբերությունը մեծացնելու համար, բայց գրոհների վերջնական փուլում կատարողականը չէր բավարարում։
Արդյունքում «Արքայական» ակումբը ՉԼ-ի այս խաղարկությունում տանում է իր առաջին հաղթանակը։
«Ռեալ Մադրիդ» 2-1 «Ինտեր»
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն