Հոդվածներ

Cadena Ser. Մոուրինիոյի համար անձեռնմխելի են 6 ֆուտբոլիստներ
21.08.2026
50 0

Cadena Ser-ը նշել է վեց խաղացողների անուններ, որոնք անձեռնմխելի են «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի համար։ Աղբյուրի տվյալներով՝ այդ թվում են դարպասապահ Տիբո Կուրտուան, պաշտպան Մարկ Կուկուրելյան, կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, ինչպես նաև՝ հարձակվողներ Կիլիան Մբապեն, Յան Դիոմանդեն և Վինիսիուս Ժունիորը։

Հաղորդվում է, որ իններորդ մրցաշրջանն անընդմեջ մեկնարկային կազմում  «Ռեալի» դարպասապահը կլինի Կուրտուան, իսկ Կուկուրելյան կլինի ձախ եզրի հիմնական խաղացողը։ Մարզիչը որոշ փոփոխություններ կկատարի պաշտպանության կետրոնում ողջ մրցաշրջանի ընթացքում, քանի որ նա ունի մի քանի տարբերակներ այդ դիրքի համար։ Այնուամենայնիվ, ամեն ինչ ցույց է տալիս, որ պաշտպաններ Դին Հաուսենը և Կոնատեն մրցաշրջանի սկզբում կունենան առավելություն։ Կան նաև մտահոգություններ աջ պաշտպանի դիրքի վերաբերյալ, քանի որ ոչ Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը, ոչ էլ Դենզել Դումֆրիսը չեն արժանացել անձեռնմխելի պաշտպանի կարգավիճակի։

«Ռեալը» կիսապաշտպանությունում շատ ավելի շատ տարբերակներ ունի։ Նրանք կարող են մրցաշրջանը սկսել ուրուգվայցի ֆուտբոլիստ Ֆեդերիկո Վալվերդեի և ֆրանսիացի Օրելյեն Չուամենիի հետ, կամ, եթե Մոուրինիոն ընտրի այլ տեսակի խաղացող՝  նորեկ Բերնարդո Սիլվայի հետ, ով ավելի լավ է վերահսկում գնդակը։ Աղբյուրի համաձայն՝ Կամավինգայի դերը նվազում է։

Հարձակման հարցում կասկած չկա։ Բելինգեմը կվերականգնի իր տեղը որպես հարձակողական ոճի կիսապաշտպան , իսկ Վինիսիուսը, Դիոմանդեն և Մբապեն կլրացնեն հարձակումը։ 

Silent Striker, Realmadrid.am


Ամենակարդացված