• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոուրինիոն մանրամասներ է հայտնել Կասիլիասի հետ կոնֆլիկտի վերաբերյալ

Հոդվածներ

Մոուրինիոն մանրամասներ է հայտնել Կասիլիասի հետ կոնֆլիկտի վերաբերյալ
12.08.2026
50 0

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է «Լոս Բլանկոսի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։ Վեճի ընթացքում Մոուրինիոն Կասիլիասին նստեցրել է պահեստայինների նստարանին։

«Ես նրանց ասացի. կա «Բարսելոնա», կա «Ռեալ Մադրիդ»։ Դուք կարող եք ընկերներ լինել որքան ուզում եք ազգային հավաքականում, բայց ոչ հիմա։ Սա պատերազմ է, և կան բաներ, որոնք ես չեմ ընդունել և երբեք չեմ ընդունի։ Եվ, երբ ինչ-որ մեկը չի հարգում ինձ, դա խնդիր է դառնում։

Առաջին անգամ, երբ խոսեցի Կասիլիասի հետ, նա խնդրեց ինձ ավելի շատ արձակուրդ տալ ազգային հավաքականից եկող խաղացողներին։ Երկրոդ անգամ նա  խնդրեց ինձ մեկ ժամով հետաձգել մարզումը, քանի որ այն ժամանակ, երբ ես ուզում էի մարզվել, Մադրիդում շատ խցանումներ կային։ Իսկ երրորդ անգամ, երբ մենք խոսեցինք, նա ինձ ասաց. - մենք չենք ուզում գնալ հյուրանոց։ Մենք նախընտրում ենք հանդիպել խաղի օրը և ուղիղ գնալ մարզադաշտ՝ խաղալու։ Շուտով ես հասկացա, որ ֆուտբոլիստները «երես առած են»։ Այս մասին ասել է Մոուրինիոն՝ իր մասին նկարահանվող վավերագրական ֆիլմում։

Silent Striker, Realmadrid.am