Վիկտոր Վալդեպենյասը կհեռանա «Ռեալից»։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, մադրիդյան ակումբը «Ֆիորենտինային» կվաճառի 19-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքները 7.5 մլն եվրոյի դիմաց և կպահպանի հետագայում նրա վաճառքի գումարի 50%-ը ստանալու իրավունքը։
Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչ 2031 թվականը։ Նշվում է, որ բոլոր դետալներն արդեն համաձայնեցված են։
Վալդեպենյասը «Ռեալի» հիմնական թիմի կազմում իր նորամուտը նշել է 2025 թվականի վերջին։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն