Հոդվածներ

AS. «Ռեալն» ու Վինիսիուսը համաձայնության են հասել
11.07.2026
125 0

Մադրիդի «Ռեալը» և բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը  հանդիպում են նշանակել՝ ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգումը վերջնականապես ավարտին հասցնելու համար։ Այս մասին հայտնում է AS-ը։

Նախկինում տեղեկություններ էին շրջանառվում, որ Վինիսիուսը կարող է հեռանալ ակումբից։ Պատճառներից մեկը նշվում էր հարձակվող Կիլիան Մբապեի հետ լարված հարաբերությունները։

Բրազիլացի հարձակվողը «Ռեալի» համակարգում է 2018 թվականից։ Նախորդ  մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում, որոնցում խփել է 22 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Los Merengues, Realmadrid.am